Երևանի քաղաքապետի թեկնածուներից ո՞ւմ են ճանաչում քաղաքացիները. Հարցում
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ Panorama.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, արդյոք քաղաքացիները մասնակցելո՞ւ են սեպտեմբերի 17-ին կայանալիք քվեարկությանը, ճանաչո՞ւմ են առաջադրված թեկնածուներին։
Հարցման մասնակիցների մեծ մասը չի պատրաստվում ընտրատեղամաս գնալ։
«Ես չէ, ոչ մի բանի չեմ մասնակցի»։
«Ոչ մեկին էլ չեմ ճանաչում, երևի չեմ մասնակցի»։
«Ոչ մեկին էլ չեմ տեսնում՝ որպես քաղաքապետ»։
«Չեմ կարող ասել՝ կմասնակցեմ, թե չէ»,-ասացին նրանք։
Քաղաքացիները չեն ճանաչում այն գործիչներին, որոնք պայքարում են քաղաքապետ դառնալու համար՝ ճանաչած թեկնածուներին մատերի վրա կարելի է հաշվել՝ Ռոտենբերգ, Զոհրաբյան, Ավինյան։
Նշենք, որ առաջին երկուսը որպես քաղաքապետի թեկնածու չեն մասնակցում ընտրություններին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
«Ուժը հայրենյաց» կուսակցություն
«Հանրային ձայն» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Հաղթանակ» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Արդար Հայաստան» կուսակցություն։
Գրանցված դաշինքն է․
«Մայր Հայաստան» դաշինքը՝ կազմված «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից։
Այսօր՝ օգոստոսի 23-ին մեկնարկել է քարոզարշավը։
Հարակից հրապարակումներ`
- «Վեր կաց կանգնիր, Փաշին մերժիր». Անդրանիկ Թևանյանի կատարմամբ երգը
- Նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ․ ԿԸՀ
- Ինչպես են մեկնարկելու քարոզարշավը քաղաքական ուժերը
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրված բոլոր ուժերը գրանցվել են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին