Բացահայտվել և կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից, վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել ք.Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ԱԱԾ-ից։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման երկու լաբորատորիա
- Իրանից Հայաստան մաքսանենգ եղանակով խոշոր չափերով տարբեր թմրամիջոցների տեղափոխման դեպք է բացահայտվել
- Իրանի քաղաքացիները և ՌԴ քաղաքացին ապօրինի կերպով ձեռք են բերել թմրամիջոցներ և իրացրել
- Հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք
- Բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ ՊԵԿ
- Երեք անձ կալանավորվել է` ավելի քան 10կգ ընդհանուր քաշով թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության վերաբերյալ վարույթով
- Խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու գործով Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
- 140 փաթեթ «Մեթամֆետամին» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ՝ ավտոմեքենայում
- ԱԱԾ. Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու գործով ձերբակալված կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան