Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել. խոսնակ
Օգոստոսի 22-ին և 23-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները:
«Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են: Նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել․ Աբրահամյան
- Աբրահամյան. Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, մեկ բառով կարելի է որակել «նիկոլացում»
- Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ. Ահազանգ Արցախից
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- Արցախում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանությունն ունի երկու ճանապարհ․ Հասրաթյան
- Արշավիր Ղարամյան. Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս
- Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը. «Ոսկանապատ»
- Տիգրան Պետրոսյան. Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել
- «Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի». Արցախցի բազմազավակ ընտանիքի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան