Արցախի դատարկ խանութներն ու դեղատները
Արցախում խանութների մեծ մասը վաղուց չի գործում: Գործողներում էլ՝ գրեթե ոչինչ չկա: Նույն պատկերը դեղատներում է: Հատուկենտ այցելուները, հերթական անգամ նույն պատասխանն են ստանում՝ դեղ չկա: Ու այս ամենի ֆոնին՝ Բաքվից հերթական հավաստիացումներն են հնչում, թե միջանցքը փակ չէ:
Արցախի հանրային հեռուսատեսության տեսանյութի համաձայն, Ստեփաներտում հերթերը հիմնականում հացի արտադրամասերի և մսամթերքի վաճառակետերի առջև են, իսկ մթերային խանութներն ու դեղատները գրթե հաճախորդ չունեն, խանութներից շատերը վաղուց փակվել են։ Դեղատներում վաղուց մանկական կեր չկա։ Ամենապահանջվածն այս օրերին ճնշման ու ցավազրկող դեղերն են, որոնք էլ բացակայում են դեղատներում։
«Դեղ չկա, տեղեկություն էլ չկա, թե երբ կկարողանանք պակասը լրացնել»,- հիմնական պատասխանն է լինում հաճախորդներին։
«Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին»,- ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջի գրառման մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լավ, թե վատ պետք է ապրենք Արցախում․ արցախցի աղջիկ
- Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել․ Աբրահամյան
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- Պաշարված Արցախում երկվորյակ աղջիկներ են լույս աշխարհ եկել
- Արշավիր Ղարամյան. Արցախում ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս
- Արցախում սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրվել ավելի քան 50.000 անձի
- ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ
- Պաշարված Արցախում 1815 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Մարտակերտում խանութները դատարկվում են, հարևան գյուղերից միրգ ու բանջերեղեն չեն կարողանում բերել շրջկենտրոն
- Ստեփանակերտի կենտրոնական շուկան գրեթե ամբողջությամբ դատարկ է
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան