Թուրքիայում երկու օր անընդմեջ երկրաշարժ է գրանցվում
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) համաձայն՝ օգոստոսի 23-ի առավոտյան ժամերին երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արևելյան հատվածում գտնվող Բինգյոլ (Բյուրակն) նահանգում:
Էպիկենտրոնը եղել է Քըղը շրջանում, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.2 մագնիտուդ, խորությունը՝ 8.47 կմ:
Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով շրջանի որոշ շենքերի պատեր վնասվել են և ճաքեր են առաջացել, գրում է Էրմենիհաբերը։
Էլ ավեի ուժգին երկրաշարժ էր եղել նաև օգոստոսի 22-ին Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքքալե շրջանում:
Այս անգամ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 4.7 մագնիտուդ, խորությունը՝ 7կմ:
Երկու դեպքում էլ զոհերի և կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: