Երևանի քաղաքապետարանը 12 անգամ ընդգրկվել է ԻԱԿ-ի ամենամյա Սև ցուցակում
Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է տեղեկատվության ազատության ոլորտում ԻԱԿ-ի կողմից Երևանի քաղաքապետարանին շնորհած բացասական և խրախուսական մրցանակների ցանկը։
«Ընդհանուր առմամբ 2001 թվականից ի վեր Երևանի քաղաքապետարանը 12 անգամ ընդգրկվել է Ինֆորմացիայի ազատության կողմից հրապարակվող ամենամյա Սև ցուցակում, իսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Երևանի քաղաքապետարանը 4 անգամ արժանացել է ժանգոտ կողպեքի և մեկ անգամ ոսկե բանալի դրական մրցանակի։
Սև ցուցակ
Ստորև ներկայացնում ենք տարբեր տարիներին Սև ցուցակում ընդգրկելու մասին տեղեկություններն՝ ըստ տարիների։
2022 թվականի Սև ցուցակ
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան
2022 թվականի փետրվարի 11-ին «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն 2020 և 2021 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքով կայացված պատասխանատվություն նախատեսող, դատական կարգով բողոքարկման արդյունքում բավարարված բողոքների հետ կապված բողոքաբերներին հատուցված դեպքերի քանակի և գումարների (այդ թվում՝ դատական ծախսերի) վերաբերյալ: Պատասխանը որակվել է անհիմն, քանի որ առանց պատշաճ հիմնավորման հրաժարվել է տրամադրել տեղեկություններ հատուցված դեպքերի քանակի և գումարների վերաբերյալ՝ կոչ անելով դիմել վարչական դատարան՝ պահանջվող տեղեկությունը ստանալու համար»,- հայտնում են ԻԱԿ-ից:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան