Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
Հնդկաստանի Միզորամ նահանգում կառուցվող երկաթուղային կամրջի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել: «ՌԻԱ նովոստի»ն գրում է, որ այդ մասին հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Երբ կամուրջը փլուզվեց, այնտեղ կար 35-ից 40 շինարար»,-ասել են պաշտոնյաները՝ նշելով, որ փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել աշխատողների մահվան կապակցությամբ։
«Ես վշտացած եմ Միզորամի կամրջի վրա տեղի ունեցած վթարից։ Ցավակցում եմ նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Թող վիրավորները շուտափույթ առողջանան։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, տուժածներին ցուցաբերվում է հնարավոր բոլոր օգնությունները»,-ասել է վարչապետը:
Նա նշել է, որ իշխանությունները օգնություն կհատկացնեն զոհվածների և վիրավորների ընտանիքներին, զոհված շինարարների հարազատները կստանան 200 հազար ռուփի (2,4 հազար դոլար), տուժածներինը՝ 50 հազար ռուփի (600 դոլարից մի փոքր ավելի):