Իրավունք 12:48 23/08/2023 Հայաստան

Նոր հանրային քրեական հետապնդում Միհրան Պողոսյանի նկատմամբ

Դատախազն օգոստոսի 23-ին ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, Մ.Պ.-ն մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Դատախազությունից մանրամասնում են, որ Մ.Պ.-ն, 2008 թվականի հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր թիկնապահ Է.Ս.-ին 2008 թվականի սեպտեմբերի 12-ին նշանակել է Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, սակայն  Է.Ս.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ Է.Ս.-ն, 2008-2016 թվականներին, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնից բխող պարտականությունները, Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է  22 մլն 117 հազար 820 դրամի չափով աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն իր անձնական վարորդ Հ.Բ.-ին 2009 թվականի նոյեմբերի 3-ին նշանակել է Ծառայության օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնում, սակայն Հ.Բ.-ին հանձնարարել է ապահովել իր անձնական անվտանգությունը: Արդյունքում՝ 2009-2016 թվականներին Հ.Բ.-ն, փաստացի չկատարելով օպերատիվ բաժնի առաջատար խորհրդատուի պարտականությունները,  Մ.Պ.-ի հանձնարարությամբ ստացել է 21 մլն 754 հազար 643 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Տ.Հ.-ին, 2009 թվականի մարտի 2-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ը Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Տ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, փաստացի աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 2 մլն 470 հազար 827 դրամ  աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն տեղեկացված լինելով, որ Ա.Հ.-ն փաստացի կատարելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Թ.-ի վարորդի պարտականությունները, առաջարկել է Ա.Հ.-ին պաշտոնի նշանակել Ծառայությունում՝ ավելի բարձր աշխատավարձ ստանալու, հատուկ կոչում ձեռք բերելու և զենք ստանալու նպատակով:  Մ.Պ.-ն 2011 թվականի ապրիլի 22-ին, 2012 թվականի հունվարի 15-ին և 2013 թվականի հունվարի 8-ին աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա.Հ.-ի հետ` նրան ընդունելով աշխատանքի՝ որպես Ծառայության անվտանգության աշխատակից: Ապա, Մ.Պ.-ն 2013 թվականի ապրիլի 17-ին Ա.Հ.-ին նշանակել է Ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի պաշտոնին, նույն օրվա մեկ այլ հրամանով՝ գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին, 2013 թվականի մայիսի 13-ի հրամանով՝ Ա.Հ.-ին շնորհել է «Արդարադատության լեյտենանտ» կոչումը, 2014 թվականի փետրվարի 26-ի հրամանով՝ փոխադրման կարգով նշանակել Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոնին, ապա՝ 2014 թվականի փետրվարի 28-ի հրամանով՝ կրկին գործուղել հարկադիր կատարման օպերատիվ բաժին: Ա.Հ.-ն վերոնշյալ ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել,  սակայն ստացել է 5 մլն 712 հազար 550 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Բացի այդ, Մ.Պ.-ն իր մորեղբոր որդուն՝ Գ.Հ.-ին, Ծառայությունում տարբեր պաշտոնների է նշանակել: Գլխավոր հարկադիր կատարողի ազգականը հանդիսանալու հանգամանքով պայմանավորված՝ Գ.Հ.-ն ունեցել է արտոնյալ կարգավիճակ, աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, սակայն ստացել է 10 մլն 454 հազար 655 դրամ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ:

Մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, իրեն սպասարկելու համար, համապատասխան հրամաններով Ծառայության հաշվեկշռում գտնվող 4 ավտոմեքենաներն ամրակցել է իր անվտանգության աշխատակիցներ Հ.Բ.-ին, Ա.Ս.-ին,  Է.Ս.-ին և Ա.Ի.-ին և մշտապես երթևեկել վերոնշյալ ավտոմեքենաներից առնվազն երկուսով: Արդյունքում՝ 2013-2015 թվականների և 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ն պետական բյուջեի և ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տնօրինման տակ գտնվող ֆոնդի միջոցներից իրեն սպասարկող չորս ավտոմեքենաների համար հափշտակել է 40 մլն 746 հազար 500 դրամ:

Բացի այդ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Մ.Պ.-ն վստահված անձանց միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ», «Բեսթ ռեալթի», «Կեչառիս հոթել» և «Ֆրուտիմեքս» ՍՊ ընկերությունների կառավարմանը՝ ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելու հետ:
Պաշտոնատար անձ Մ.Պ.-ն, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում, վերոնշյալ ընկերությունների գործունեության, ինչպես նաև «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետևանքով ձեռք բերած 1 մլն 190 հազար ԱՄՆ դոլարի ծագման իրական աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք ձևակերպելով իբրև փոխառություն՝ փոխանցել է «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին, որոնք օգտագործվել են ընկերության ընթացիկ գործունեության, այդ թվում՝ վարկային պարտավորությունները մարելու համար:
Բացի այդ, 2013 թվականին Մ.Պ.-ն, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, սահմանված կարգի խախտմամբ աճուրդ անցկացնելու պայմաններում, էական վնաս է պատճառել պահանջատեր Հ.Ա.-ի և Ռ.Հ.-ի իրավունքներին ու օրինական շահերին: Մասնավորապես՝ աճուրդում 166 հատ տրանսպորտային միջոցներն իրացվել են ցածր գնով, պահանջատերեր Հ.Ա.-ն և Ռ.Հ.-ն զրկվել են կատարողական վարույթների շրջանակում պարտապանին պատկանող գույքի իրացումից հետո իրենց հասանելի՝ 13 հազար 500 ԱՄՆ դոլարի և 87 հազար 500 ԱՄՆ դոլարի հատուցում ստանալուց և այլն:

Ըստ դատախազության, մեկ այլ դեպքում, Մ.Պ.-ն օրենքներով և այլ իրավական ակտերով չունենալով երրորդ անձի համար՝ Ծառայության կողմից բռնագանձման ենթակա գումարները վճարելիս ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձված միջնորդավճարներից գումարներ ստանալու իրավասություն սահմանելու իրավունք՝ 2015 թվականի ամռանը հանձնարարել է ստեղծել և ներդնել բռնագանձման ենթակա վճարումներ ընդունող «ԴԱՀԿ վճարային համակարգ» ծրագրային ապահովումը: Այնուհետև, Ծառայության (ի դեմս՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ի) և Մ.Պ.-ի ու նրա մորեղբոր որդու՝ Գ.Հ.-ի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ընկերության միջև 2015 թվականի հուլիսի 31-ին հինգ տարի ժամկետով կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրով «Ագրոպոլյուս» ընկերությանը իրավունք է վերապահվել ծառայությունների մատուցման ընթացքում վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով յուրաքանչյուր վճարման դիմաց վճարողներից գանձել 300 դրամ, իսկ հետագայում՝ 15.001 դրամը գերազանցող յուրաքանչյուր վճարման դիմաց՝ 500 դրամ միջնորդավճար: Արդյունքում՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից և իրավաբանական անձանցից «միջնորդավճարի» անվան տակ, այդ գործընթացի հետ, ըստ էության, առնչություն չունեցող, Մ.Պ.-ի և նրա ազգականի կողմից փաստացի կառավարվող «Ագրոպոլյուս» ՍՊ ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վճարվել է 84 մլն 343 հազար 680 դրամ:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հսկող դատախազը 2023 թվականի օգոստոսի 23-ին Մ.Պ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (հինգ դրվագ), 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (երկու դրվագ), 309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}