Անհրաժեշտություն է գործող իշխանություններին ազգային ուժերով փոխարինելը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Իշխանությունը կատարում է օտար իշխանությունների կամքն ու թելադրանքը, որը չի կատարվել ոչ միայն նախկին իշխանությունների կողմից, այլև Սովետական Միության տարիներին: Սա 100 տարի անց արևմտյան պետությունների կամքի արտահայտությունն է՝ Ցեղասպանությունը մատնել մոռացության, պարփակում միջազգային, այսպես կոչված, ճանաչված սահմանների մեջ և դանդաղ մահ,- 168.am-ի հետ զրույցում ասել է Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հոգևորականը նշել է, որ 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի բոլոր դրույթներով այսօր ձախողված, տապալված վիճակ է, որը պետք է փորձել արդարացնել ինչ- որ ձևով՝ ինչն էլ անում է օրվա իշխանությունը:
«Ոչ մի տարօրինակ բան չկա: 33 տարի անց այդ հռչակագրի բոլոր դրույթները ձախողված են, կործանված են, մսխված են, և բոլոր իշխանություններն էլ իրենց լուման ունեն այդ տապալման մեջ, բայց առավելևս՝ անշուշտ, այս իշխանությունը»,- ասել է նա։
Անելիքներին անդրադառնալով՝ հոգևորականը շեշտել է գործող իշխանություններին ազգային ուժերով փոխարինելու անհրաժեշտությունը:
«Ազգային ուժերը պետք է գան, դնեն մեկ կողմ փող աշխատելու, տուն պահելու ցանկությունը և սկսեն երկիր կառուցել, որովհետև 33 տարիներին լճացում է գնացել, ու երկիրը մսխել ենք: Պետք է գան ուժեր, որոնք ի գին ամեն զոհողության՝ պետք է գան, երկիրը դարձնեն երկիր, ոչ թե բուտաֆորիա»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա