Հնարավո՞ր է Նուբարաշենի անունը փոխել ու շնառատ դնել. Քաղաքացին՝ Ավինյանին
«Տնից դուրս ենք գալիս ու շներով շրջապատված ենք։ Ո՞նց կարելի է»,-Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման գնացած Տիգրան Ավինյանին ասաց մի տղամարդ։
Նա նշեց՝ առաջարկում է Նուբարաշանեի անունը փոխել ու Շնառատ դնել։
«Հնարավո՞ր է»,-ասաց քաղաքացին։
«Ոչ, հնարավոր չէ»,-արձագանքեց Ավինյանը։
«Եթե հնարավոր չի, ուրեմն հարկավոր է շների հարցը լուծել։ 18 փողոցում դա պատմութուն է դարձել, նույնիսկ սանձազերծող են, ինչ են, որ գալիս են։ Փողոցի կեսից շները շրջափակում են, ոչ կարողոնում են առաջ գնալ, ոչ հետ գնալ»,-արձագանքեց քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի էլ դժգոհեց, որ 50 րոպե տրանսպորտի է սպասել։ Ավինյանը չհավատաց, համոզեց, որ բացառիկ դեպք է։ Մի ուսուցիչ սոցփաթեթ խնդրեց, մեկ այլ ուսուցիչ աշխատավարձի բարձրացում պահանջեց։ Մի երիտասարդ էլ դժգհեց գազաֆիկացումից:
Մեկ այլ բնակիչ դժգոհեց ոռոգման ջրի բացակայությունից։
«Մարդիկ թողում գնում են հատկապես էս աղբավայրի խնդրի պատճառով»,-դժգոհեց կինը։
«Հինգ տարի տվեք, աղբավայրի հարցը կլուծենք»,-խոստացավ Ավինյանը։
«Աղբավայրը մի կողմ դրեք, ոռոգման ջրի հարցը լուծեք»,-արձագանքեց խնդիրը բարձրաձայնող կինը։
Մեկ ուրիշ տղամարդ էլ դժգոհեց խոզաբուծարանից եկող անտանելի հոտից։
«Պատուհանը բացում ես, հոտը փչում է»,-նշեց նա։
«Շատ լավ, շատ լավ»,-արձագանքեց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան