Շրջափակման բանալին ՀՀ կառավարության ժամացույցից է կախված, ու Արայիկ Վլադիմիրովիչի գրպանում է. Սեյրան Չիլինգարյան
«Վերջերս տեսանյութ ենք նայում, որտեղ աշխարհազորայինների մի հրամանատար է դուրս եկել, գնացել է, որ ԱԺ մտնեն, նախագահին հանեն շպրտեն, Արայիկ Վլադիմիրովիչն էլ զանգել է, ասել՝ տենց բան մի արեք»,-մամուլի ասուլիսում հայտնեց ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը և շարունակեց.«Էս ի՞նչ եք անում, էդ ում աչքերին եք թոզ փչում, Արայի՛կ Վլադիմիրովիչ: Ա՛յ աշխարհազորայինների ղեկավար, հազար հատ ֆիլմ ենք տեսել, որտե՞ղ եք տեսել, որ աշխարհազորայինների ղեկավարը լինի երկրի թագավորի հետ, էն էլ այնպիսի մեկի՝ ով երկիրն էլ է տանուլ տվել, հողերն էլ, զենքերն էլ, փախստականներին էլ լցրել է երկիր, Արցախի անկախությունն էլ է կորցրել, հիմա էլ շրջափակված են: Այս իրավիճակում, ինչ-որ աշխարհազորայինների ղեկավար գնում բռնում է, քիչ է մնում ԱԺ նախագահին վռնդի, որը նշանակվել է 10 օր առաջ, սա այն դեպքում, որ իրենցի առաջվա ԱԺ նախագահին փոխանակ բռնեն, գլուխը կոտրեն, որ ասել է, թե հազար տարիներով ապրել ենք 80 տարվա պետության ադրբեջանցիների հետ: Այդ ԱԺ նախագահին բան չեն ասում, բայց 10-15 օր առաջ՝ երևի Արայիկ Վլադիմիրովիչի համաձայնությամբ ընտրված ԱԺ նախագահին եկել հանում են: Դե լավ է, որ Արայիկ Վլադիմիրովիչն իր տղերքին ասել է՝ թողեք մնա, կդզվի: Էս ինչե՞ր եք անում»:
Բանախոսը դիմեց արցախցիներին՝ ասելով, որ իրենց ոչ ոք թույլ չի տվել թույլ լինել, նրանք ուժեղ են միշտ եղել և կոչ արեց պատասխանել իրենց նեղացնողներին:
«Սաղ աշխարհով մեկ մի Արցախ էր, հիմա էս ո՞ւր գնացիք: Արցախում վիճակը վատ է, սոված ժողովուրդը չի նայի, թե դիմացն ով է: Արցախի օլիգարխներ, էդ ջիփերը, որ բենզին եք լցնում, ման եք գալիս, ձեր գործն է, բայց այդ ժողովրդին լավ նայեք: Հազար անգամ եմ ասել շրջափակման բանալին Հանրապետության հրապարակի կառավարության ճակատի ժամացույցից է կախված, մեկ էլ Արայիկ Վլադիմիրովիչի գրպանում է գտնվում, արցախցինե՛ր, վերցրե՛ք բացեք ճնապարհը»:
Սեյրան Չիլինգարյանը հայտարարեց, որ Արցախում իրավիճակի պատասխանատուն միայն արցախցին է, որը միշտ ուժեղ է եղել և նրանց կոչ արեց չմոռանալ, որ Արցախում հազարավոր հայորդիների արյուն է թափվել:
Բանախոսն հայտնեց, որ իր անձնական փորձով է ճանաչում ադրբեջանցիներին. «Թուրքից լավ հարևան չկա, ուղղակի չպետք է թողնես գոտկատեղից բարձրանա, հենց բարձրացավ՝ մինգամից լափում է»:
Հարակից հրապարակումներ`
- Անջեյ Կասպրչիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու հանձնարարականի շրջանակներում
- Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում.Էրիկ Թինտրուպ
- Սոցինտերնացիոնալը Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն
- Հատկանշական էին ՄԱԿ ԱԽ անդամների և ԵՄ ներկայացուցչի ելույթները՝ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը
- Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտարկել.Նիկոլ Փաշինյան
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- Այս իշխանության օրոք գրանցվել է երբևէ եղած ամենացածր բնական հավելաճը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան