Ստեփանակերտում երեք օր հերթ են կանգնել ու առանց հաց գնացել տուն
Օրվա հացը չլուծված խնդիր է մնում շատ ընտանիքների համար: Ստեփանակերտում ալյուրի պակասի պատճառով, հացի մի շարք արտադրամասեր դադարեցրել են աշխատանքը: Աշխատողների հարակից տարածքում էլ՝ հերթեր են օրվա բոլոր ժամերին: Հերթերն ավելի են երկարում, երբ արտադրամասերը, ըստ գրաֆիկի, 2 ժամով հոսանքազրկվում են։ Բայց անգամ այս դեպքում՝ հացը բոլորին չի հասնում:
«Շատ դժվար ենք հայթայթում մեր ամենօրյա հացը։ Քանի օր է փուռերում ահավոր հերթեր են, մոտենում է հերթդ, հոսանքն է անջատվում, կամ ասում են՝ ալյուրը վերջացել է»,- ասում է Ստեփանակերտի բնակիչներից Հայկանուշ Եսայանը։
Հայկանուշը երեք օր հերթ է կանգնել, բայց տուն է գնացել առանց հաց։ Ցուցակում՝ 370-րդն է։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի դատարկ խանութներն ու դեղատները
- Արցախ. շրջափակման 254-րդ օր
- Հացի խնդիր
- Արցախի ալրաղացում վթար է տեղի ունեցել․ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն
- Ստեփանակերտում մայրը երեխայի հետ գիշերը սպասում է հացի հերթում
- Երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը․ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
- Արցախում առաջիկա օրերին կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը
- Արցախում խայտառակ իրավիճակ է, մարդիկ մահանում են հացի խնդրի պատճառով. Ռուբեն Մելիքյան
- Հացի հերթեր՝ ոչ միայն Ստեփանակերտում
- Արցախում տարեց տղամարդն ուշագնաց է եղել հացի հերթում
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Որ գյուղերն առանց հացի չմնան․ արցախցի Հայկն իր թխած հացը տնետուն է տանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան