Վրաստանն անընդունելի է համարում Մեդվեդևի հայտարարությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի` Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հնարավորության մասին հայտարարությունները հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքներին և անընդունելի են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող խմբակցության փոխնախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։
Ավելի վաղ Մեդվեդևը aif.ru կայքում հրապարակված հոդվածում նշել էր, որ Ռուսաստանին միանալու գաղափարը դեռ տարածված է Աբխազիայում և Հարավային Օսիայում, «և այն կարող է իրականացվել, եթե դրա համար ծանրակշիռ պատճառներ լինեն»։
«Ցանկացած հայտարարություն, որը հակասում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, կտրականապես անընդունելի է: Մենք խաղաղ ճանապարհով կվերադարձնենք մեր ժողովրդին և տարածքները: Սա մեր հիմնական ուղերձն է մեր եղբայրներին և քույրերին՝ աբխազներին և օսերին»,-լրագրողներին ասել է Իոնաթամիշվիլին՝ մեկնաբանելով Մեդվեդևի հայտարարությունները:
Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Սարջվելաձեն Մեդվեդևի հայտարարությունները ոչ լեգիտիմ է անվանել։
Հարակից հրապարակումներ`
- Մեդվեդև. Ռուսաստանի հակառակորդները «տանում են դեպի Երրորդ համաշխարհային պատերազմը»
- Աբխազիայի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել
- Սոչիի նավահանգիստը 2023 թվականին նախատեսում է կապ հաստատել Վրաստանի և Աբխազիայի հետ
- ԵՄ-ն դատապարտել է Բելառուսի նախագահի այցն Աբխազիա
- Հարավային Օսեթիան Վրաստանից ճանաչում է պահանջել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան