Վրաստանի բնակիչները կարող են իրենք իրենց կենսաթոշակային ակտիվները ներդնել մինչև սեպտեմբերի 6-ը
Կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված Վրաստանի բնակիչները կկարողանան իրենք իրենց կենսաթոշակային խնայողությունները ներդնել մինչև սեպտեմբերի 6-ը։
Jnews-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ից ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխությունները, և այժմ՝ մինչև սեպտեմբերի 6-ը, համակարգի մասնակիցները պետք է ընտրեն, թե որտեղ ներդնեն իրենց խնայողությունները։
Նրանց առաջարկվում են ցածր, միջին և բարձր ռիսկայնությամբ պորտֆելներ։
Նրանք, ովքեր իրենք չեն ընտրի ցանկալի պորտֆելը, ավտոմատ կերպով կբաշխվեն տարբեր պորտֆելների՝ ըստ իրենց տարիքի:
Այս պորտֆելների հիմնական տարբերությունը կայանում է ակտիվների բաշխման մեջ, որն իր հերթին կապված է երկարաժամկետ հեռանկարում տարբեր եկամտաբերության հետ:
Ընդ որում, պորտֆելներից ոչ մեկը չի ենթադրում խնայողությունների կորուստ, և կտարբերվի միայն կենսաթոշակային ակտիվների աճի տեմպերով։ Միևնույն ժամանակ կենսաթոշակային սխեմային մասնակցողներին թույլատրվում է տարին մեկ անգամ փոխել ներդրումային կատեգորիաները։
Մինչ այժմ կենսաթոշակային խնայողությունները տեղաբաշխվում էին բանկային ավանդներում և պետական արժեթղթերում։
Կենսաթոշակային գործակալության տվյալներով՝ Վրաստանում կենսաթոշակային ակտիվների արժեքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 3,63 միլիարդ (1,4 միլիոն ԱՄՆ դոլար):
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, վերջին տվյալներով, հանդիսանում է ավելի քան 1,4 մլն մարդ։ Դրանցից վճարումներ են ստացել մոտ 4,1 հազար մարդ՝ գրեթե 11,7 մլն լարի (4,5 մլն դոլար)։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան