Տվերի մարզում մասնավոր օդանավ է կործանվել, ուղևորների թվում եղել է Պրիգոժինը
Տվերի մարզում վթարի է ենթարկվել Embraer Legacy մասնավոր օդանավը, որի մեջ եղել է տասը մարդ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
«Օդանավում եղել է տասը մարդ, որոնցից երեքը՝ անձնակազմի անդամներ, նախնական տեղեկություններով, ինքնաթիռում բոլորը զոհվել են», - ընդգծել են վարչությունից։
Նշվում է, որ ինքնաթիռը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր թռչում։ Անկումը տեղի է ունեցել Կուժենկինո գյուղի մոտ։ Փրկարարներն այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Իր հերթին օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ սկսել են ինքնաթիռի կործանման հետաքննություն։
Գործակալությունից նաև տեղեկացրել են, որ ուղեւորների ցուցակում է Վագներ խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի անուն-ազգանունը։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Պուտինն ապստամբությունից հետո հանդիպել է Պրիգոժինի և «Վագներ» խմբավորման հրամանատարների հետ
- ՆԱՏՕ-ն հետևում է «Վագներ»-ի և Պրիգոժնիի տեղաշարժին
- Լուկաշենկոն հայտարարել է, որ Պրիգոժինը Բելառուսի տարածքում չէ
- Պրիգոժինին հայտնել են, որ դադարեցվում է Ուկրաինայի ռազմական գործողություններին «Վագներ»-ի մասնակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին