Փակ շուկայի հարակից գետնանցումի վերելակը միտումնավոր վնասել են․ քաղաքապետարանի պաշտոնյա
Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։
«Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք և հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է նա՝ միաժամանակ հավելելով, որ միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան