Քանյե Ուեսթի կնոջը 10 հազար եվրո տուգանք է սպառնում անպարկեշտ հագուստի համար
Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի նոր կինը՝ Բյանկա Սենսորին, կարող է տուգանվել 10 հազար եվրոյով և նույնիսկ ազատազրկվել Իտալիայի փողոցներով չափազանց բաց հանդերձանքով քայլելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գազետա.ռու-ն գրում է, որ Իտալիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, նման խախտումների համար կարող է նշանակվել 5000 եվրոյից մինչև 10000 եվրո տուգանք։ Ավելին, եթե անձը անպարկեշտ տեսքով հայտնվի մի վայրում, որտեղ գտնվում են անչափահասները, կարող է դատապարտվել ազատազրկման՝ չորս ամսից չորս տարի ժամկետով։
Օգոստոսի սկզբին իտալացիները դժգոհություն էին հայտնել Բյանկա Սենսորիի «մերկ» հանդերձանքից։ Նախ՝ Քանյե Ուեսթի կնոջը Ֆլորենցիայի փողոցներում տեսել են փոքրիկ սև կրծկալով և կիպ լեգինսներով, իսկ հետո հանրության առաջ դուրս է եկել թափանցիկ զուգագուլպաներով և բաց բոդիով։ Ֆլորենցիայի բնակիչները Սենսորիի հանդերձանքն անվանել են «անհարգալից» և «գռեհիկ», որից հետո զույգին կոչ են արել լքել երկիրը։
Twitter-ում որոշ օգտատերեր գրել են, որ զույգը չի հարգում իտալացիներին, եթե նրանք այսպես շրջում են փողոցներով։
Օգտատերերը գրել են՝ «Իտալիայում մեզ այս աղբը պետք չէ», «Գրեթե մերկ փողոց դուրս գալը շատ անհարգալից վերաբերմունք է այլ մարդկանց նկատմամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան