ԱՄՆ-ը 2,2 անգամ ավելացրել է Ռուսաստանի ուրանի գնումները
Միացյալ Նահանգները 2023 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից գնել է 416 տոննա ուրան, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ վկայակոչելով ամերիկյան վիճակագրության տվյալները։
Ըստ աղբյուրի՝վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել է 2005 թվականին, երբ Ռուսաստանից ԱՄՆ է ներկրվել 418 տոննա վառելիք։
Նշվում է, որ Ռուսաստանից ներկրված ուրանի համար ԱՄՆ-ը վճարել է 696,5 մլն դոլար, ինչը 2002 թվականից ի վեր ամենաբարձր արժեքն է։
Բացի այդ, ԱՄՆ-ն ավելացրել է միջուկային վառելիքի գնումները Բրիտանիայից և Ֆրանսիայից։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ազդեցությունը միջուկային էներգետիկայի շուկայում ուժեղանում է, իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները վախենում են պատժամիջոցներ կիրառել տվյալ ոլորտի նկատմամբ: ՌԴ-ից արտերկիր միջուկային վառելիքի և տեխնոլոգիաների վաճառքը 2022 թվականին աճել է ավելի քան 20 տոկոսով, ԵՄ-ի անդամ երկրների գնումները հասել են վերջին երեք տարվա ամենաբարձր մակարդակին։