ԱՄՆ-ը չհայտարարված պատերազմ է մղում Թուրքիայի դեմ՝ Սիրիայում աջակցելով PKK-ին.ԶԼՄ
Վաշինգտոնը չհայտարարված պատերազմ է մղում Անկարայի դեմ՝ աջակցելով Սիրիայի՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK): Այս մասին մեկնաբանությունում գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը՝ նշելով, որ նման քաղաքականությունը հակասում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի դաշնակցային հարաբերություններին։
«Թուրքիան գտնվում է չհայտարարված, գաղտնի պատերազմի վիճակում ԱՄՆ-ի հետ, որն իրականում դարձել է նրա ռազմավարական թշնամին: Նման իրավիճակում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր դարաշրջանի մասին խոսք լինել չի կարող»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գրում է թերթի սյունակագիր Թամեր Քորքմազը՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համապատասխան հայտարարությունները թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ վերջին բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Հրապարակման հեղինակը գրում է, որ PKK-ն, որի դեմ Թուրքիան ակտիվացրել է պայքարը 2015 թվականից, այդ թվում՝ Սիրիայում, իրականում հայտնվել է լիկվիդացման եզրին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է ամեն կերպ աջակցել PKK-ի սիրիական ճյուղին՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին (SNS), այդ թվում՝ վարժանքների միջոցով մարտիկների պատրաստման:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել
- Թուրք-քրդական բախումներ․սպանվել է մեկ թուրք զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան