Մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը. Բազեյան. Հրապարակ
«Ոչ: Սխալ է պասիվություն ցուցաբերելը: Պետք է մասնակցել ընտրություններին և պայքարել: Պետք է հանրության ուշադրությունը հրավիրեն իշխանությունների սխալների վրա: Չմասնակցելը ոչինչ չի տալու, դրանով ևս իշխանության թեկնածուին լեգիտիմացնում են: Իշխանությունն ունի բազմաթիվ քույր կուսակցություններ, նրանց անունները քիչ առաջ թվարկեցի»,- «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտությունների մասին ու պատասխանելով հարցին, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականին պասիվ է, այդ պասիվությունը տեղին համարո՞ւմ եք։
Հարց-Իսկ խորհրդարանական ընդդիմությունն ինչո՞ւ է լռում, ինչո՞ւ է որոշել ոչինչ չանել:
Պատասպան-Նիկոլ Փաշինյանն անվերջ հանրությանը վախեցնում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերադարձով: Փաշինյանն ասում է` եթե նախկինները վերադառնան, լինելու է կոռուպցիա, ալան-թալանը շարունակվելու է, և մականունավորները գալու են Ազգային ժողով: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Մի՞թե այսօր չկա կոռուպցիա: Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունեցել: Ընդամենը տեղի ունեցավ պարզ իշխանափոխություն, նույնությամբ շարունակվում է կաշառակերությունը, իսկ մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը: Ծանոթ-բարեկամներին, ընկերներին շարունակում են պաշտոններ նվիրել ու անունը դրել են հեղափոխություն: Իբր տենդերային մրցույթներ են կայանում` մրցույթը շահում են բացառապես իրենց մտերիմները` Գռզո, Արսենյան Գուգո, Լֆիկ Սամո, ու այդպես շարունակ: Գումարներ են մուծում նիկոլականներին եւ հանգիստ շարունակում իրենց աշխատանքը: Հայաստանում ոչինչ չի փոխվել:
Հարցազրույցն ամբոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան