Անդրոյի երևանյան համերգը չեղարկվել է
Երգիչ Անդրոյի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է համերգի կազմակերպիչ ընկերությունն ինսթագրամի էջի սթորի բաժնում։ Համերգը նախատեսված էր օգոստոսի 30-ին։
Կազմակերպիչ ընկերությունը խոստացել է վերադարձնել տոմսերի գումարները։
Անդրոն ծնվել է Կիևում գնչուի ընտանիքում։ Ընտանիքի՝ տեղից տեղ տեղափոխվելու պատճառով նա ստացել է չորսամյա կրթություն։
Սոցցանցերի հայաստանյան հատվածում Անդրոյի համերգի կազմակերպման շուրջ մտահոգություններ, քննադատություններ հնչեցին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամ է։
Վերջին շրջանում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ քննադատությունների պատճառով երևանյան համերգ է չեղարկվում։