Հատուկ մշակված ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն»․ Իշխանյան
Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՅՏԱՌԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը շրջափակել է Արցախը, գրավել Հայաստանի ահռելի տարածքներ, չի վերադարձրել մեր գերիներին, ովքեր տառապում են բանտերում, Հայաստանի և Արցախի տարածքներից առևանգում և գերեվարում է մարդկանց, անընդհատ կրակում սահմանամերձ շրջանների ուղղությամբ, որի հետևանքով պարբերաբար ունենում ենք զոհեր, Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան։ Էլ որն ասեմ, էլ որը։
Եվ չնայած այս ամենին, Հայաստան են այցելում ադրբեջանցի զբոսաշրջիկներ, այստեղ ձեռք բերում անշարժ գույք, այն դեպքում, որ Ադրբեջան արգելված է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև այլ երկրներից հայկական ծագումով մարդկանց, ինչպես նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող օտարերկրյա գործիչների մուտքը։
Զուգադիպությու՞ն է, արդյոք, որ նույն գործիչների մուտքն արգելված է նաև Հայաստանում՝ Կոնստանտին Զատուլին, Վիկտոր Կրովոպուսկով։Հիշենք նաև սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքը։
Իհարկե, սա պատահականություն չէ, այլ հատուկ մշակված ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն» և որն ունի եռահեղինակներ՝ Էրդողան-Ալիև-ՀՀ վարչապետ կոչեցյալ, դավաճան։
Ահա, մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին