Բրյանսկի և Կալուգայի շրջաններում խոցվել է ուկրաինական 3 ԱԹՍ
Կիևը փորձել է հարձակվել ՌԴ օբյեկտների վրա երեք անօդաչու թռչող սարքերով. երկու ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի շրջանում, մեկը՝ Կալուգայի շրջանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Այս գիշեր կանխվել է ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը։ Երկու ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի շրջանի տարածքում ՀՕՊ միջոցներով։ Կալուգայի մարզի տարածքում ոչնչացվել է ևս մեկ ուկրաինական ԱԹՍ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես իր Telegram-ալիքում նշել է Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան, անօդաչու թռչող սարքերից մեկը ոչնչացվել է Կոզելսկի շրջանի տարածքում: Տուժածներ և ենթակառուցվածքների ավերածություններ չկան։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ ն հայտարարել Է երեք ԱԹՍ-ով Մոսկվայի օբյեկտների վրա հարձակվելու Կիևի փորձը կասեցնելու մասին
- Ղրիմում կանխվել է 20 ԱԹՍ-ի կիրառմամբ Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման փորձը․ ՌԴ ՊՆ
- Ռուսաստանի ՀՕՊ-ը Կալուգայի շրջանում ԱԹՍ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան