Երևանի քաղաքապետի 14 թեկնածուներից երկուսն են կանայք, երկուսի ցուցակում 100-ից ավելի մարդ կա
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակից 14 ուժերից միայն երկուսի ցուցակներն են գլխավորում կանայք։
«Ապրելու երկիր» կուսակցությունը գլխավորում է նախկին ԼՀԿ-ական, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։
«Ուժը Հայրենյաց» կուսակցության առաջին երկու հորիզոնականներում կանայք են. ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը, նրան հաջոդում է շատերին Ռոտենբերգ ազգանունով հայտնի Նատալյա Արզաքանցյանը։ Ամուսինը՝ Տիգրանը ցուցակում չկա։
Եւս երկու ընտրացուցակում կանայք երկրորդ հորիզոնականներում են։ «Իմ Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ տեղում Զարուհի Փոստանջյանն է, որի «Երկիր ծիրանի» կուսակցությունը դաշինքի մաս է կազմում։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ընտրացուցակի երկրորդ տեղում կուսակցության փոխնախագահ Ծովինար Կարապետյանն է։
Մյուս քաղաքական ուժերի ցուցակներում կանայք երրորդ հորիզոնականում են։
Մասնակից քաղաքական ուժերի ընտրացուցակներից միայն երկուսում է, որ ավագանու՝ 100-ից ավելի թեկնածուներ կան։ ՔՊ-ն իր ցուցակում ներառել է 181 մարդ, «Ապրելու երկիրը»՝ 129-ը։
50 և ավելի թեկնածուներ ունեն երեք ուժեր՝ Հայկ Մարությանի (Ազգային առաջընթաց) գլխավորած ընտրացուցակում կա 71 մարդ, Արտակ Զեյնալյանի (Հանրապետություն կուսակցություն) գլխավորած ցուցակում՝ 68 մարդ, Դավիթ Խաժակյանի (Լոսավոր Հայաստան) գլխավորած ցուցակում՝ 50 մարդ։
Առավել քիչ՝ 24-ական թեկնածուներով ցուցակ ԿԸՀ ներկայացրել են «Հաղթանակ» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, և Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ արձագանքել է «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքին
- Նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ․ ԿԸՀ
- ԿԸՀ. Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրված բոլոր ուժերը գրանցվել են
- «Հայաքվեն» ստուգում է ստորագրությունները ԿԸՀ հանձնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան