Առողջություն 14:15 24/08/2023 Հայաստան

Էնդոկրինոլոգների միջազգային միությունը կոչ է արել քայլեր ձեռնարկել շրջափակված Արցախում մարդկանց կյանքեր փրկելու համար

Եվրոպական էնդոկրինոլոգիայի միությունը (ESE) և մանկական էնդոկրինոլոգիայի եվրոպական միությունը (ESPE) համատեղ հայտարարություն են տարածել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

Միջազգային բժշկական հանրությունն իր խորը մտահոգությունն է հայտնում արցախցիների՝ դեղորայքի հասանելիության բացակայության և շրջափակման պայմաններում հիվանդների բուժման և բժշկական օգնություն ցուցաբերելու անհնարինության առնչությամբ։

ESE-ն և ESPE-ն համերաշխություն են հայտնում իրենց հայ գործընկերներին և կոչ են անում բժշկական կազմակերպություններին, գործընկերներին հնարավոր ցանկացած օգնություն ցուցաբերել աջակցելու մարդկանց արգելափակված Արցախում։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել բժշկական անհրաժեշտ պարագաների պատշաճ մատակարարումը կյանքի համար սպառնալից սուր կամ քրոնիկական էնդոկրին հիվանդների բուժման համար։ Կոչ ենք անում նաև բոլոր կողմերին ազատ և անվտանգ տեղափոխում ապահովել մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների համար»,- ասված է հայտարարության մեջ։

ESE-ի և ESPE-ի կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշված են
այն դեղամիջոցները, որոնք անհրաժեշտ են երեխաների և մեծահասակների էնդոկրին հիվանդությունների բուժման համար։

Խոսքը թե' այն հիվանդների մասին է, ովքեր շտապ միջամտության կարիք ունեն սուր իրավիճակները վերացնելու համար, և թե' նրանց, ովքեր երկարաժամկետ թերապիա են անցնում՝ նպատակ ունենալով կանխել անցումը քրոնիկ փուլին։ Դրանք են շաքարախտը, շաքարային դիաբետը, մակերիկամների և վահանաձև գեղձի անբավարարությունը, էնդոկրին, օնկոլոգիական հիվանդությունները և այլն, որոնք մշտական հորմոնալ թերապիա են պահանջում:

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ կազմակերպությունները պատրաստ են համագործակցել ոչ առևտրային և բժշկական կազմակերպությունների, համախոհների, գործընկեր մատակարարների, բժշկական ծառայություններ և դեղամիջոցներ տրամադրող ընկերությունների հետ՝ Արցախում հիվանդների համակողմանի աջակցության համար։

«Արցախի շրջափակումը իրական հումանիտար աղետ է, որը տեղի է ունենում
ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Խոսքը 120 000 մարդու, այդ թվում՝ երեխաների կյանքի մասին է, և  մեր պարտքն է անել հնարավոր ամեն ինչ, գործադրել բոլոր ջանքերը՝ 21-րդ դարում նման աղետից խուսափելու համար։

Տարբեր հիվանդություններով պացիենտները արդեն ութ ամիս պաշարման մեջ են առանց անհրաժեշտ դեղամիջոցների։ Մենք կոչ ենք անում բոլոր միջազգային բժշկական համայնքներին և կազմակերպություններին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակի վրա և անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու այն մարդկանց, որոնց կյանքին կամ առողջությանը որևէ վտանգ է սպառնում»,- նշում է «VIVA» հիմնադրամի նախագահ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ և բժշկական գիտությունների թեկնածու Տատյանա Հովհաննիսյանը։

«Հայ բժիշկները շարունակում են համաշխարհային բժշկական կազմակերպություններին հորդորել ուշադրություն դարձնելու Արցախի հումանիտար աղետին և քայլեր ձեռնարկելու հիվանդներին փրկելու համար, որոնց իրավիճակը շրջափակման պայմաններում ամեն օր սրվում է։ Խոսքը շաքարային դիաբետով հիվանդների, օնկոլոգիական, սրտանոթային, աուտոիմուն և այլն հիվանդությունների մասին է, որոնք համակարգված բուժում են պահանջում: Հատկապես ծանր է հիվանդ երեխաների հարցը։

Մեր պարտքն է առաջին հերթին բժիշկ մնալ։ Ուստի մենք անչափ շնորհակալ ենք
Էնդոկրինոլոգների եվրոպական միությանը, որը հավատարիմ է մարդասիրության սկզբունքներին և ահազանգում է՝ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգի աստիճանը և կոչ անում մյուս միջազգային կառույցներին անմասն չմնալ, անտարբերության չմատնել, ինչպես նաև հումանիտար ճգնաժամի իրավիճակում գտնվող գործընկերներին օգնելու ուղիներ գտնել », - նշում է բժշկական գիտությունների թեկնածու, Բելգիայի Լիեժի համալսարանական հիվանդանոցի  էնդոկրինոլոգ Լիլիա Ռոստոմյանը։

Ավելի վաղ Համաշխարհային բժշկական ասոցիացիան (WMA) դիմել էր Ադրբեջանի կառավարությանը Լաչինի միջանցքով՝ անհապաղ անվտանգ տեղաշարժ ապահովելու պահանջով, որպեսզի Արցախում առկա հումանիտար ճգնաժամը չսրվի։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նույնպես կոչ է արել բոլոր կողմերին՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում երեխաների և նրանց ընտանիքների մարդասիրական օգնության հասանելիությունը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}