Միշուստին. ՌԴ-ն կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը
Ռուսաստանը կողմ է Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցական կապերի ապաշրջափակմանը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչի մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Վստահ եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի կայուն տնտեսական համագործակցություն, տարածաշրջանի զարգացում և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև»,-հավելել է Միշուստինը։
Հարակից հրապարակումներ`
- Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին
- Նիկոլը թռավ Արևմուտքի գիրկը, ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, որպեսզի տարածաշրջանից հեռացնի Ռուսաստանին. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին