Ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի մեր նոր առաջարկները.Փաշինյան
«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը ազդարարում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հսկողության ներքո»,-կառավարության նիստում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այդ դրույթի չկատարելը և մյուս փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայությանը էթնիկ զտման ճանապարհով ԼՂ-ից հեռացնելն է՝ լինի դա սովամահության, սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով:
Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմի տեղեկություններով Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար հրաժարվում է Ստեփանակերտի հետ երկխոսությունից՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա:
«ՀՀ-ի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ-ի հայության իրավունքներին ու անվտանգությանն առնչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այս համատեքստում էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ-ի տարածք, այլև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի, Մարտունու, այլև Գետաշենի, Մարտունաշենի և մյուս այլ շրջանների հայերը արժանապատվորեն իրենց տները վերադառնալու հնարավորություն պետք է ունենան: Միևնույն ժամանակ ուզում եմ ընդգծել ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին»,-հայտնեց Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի նոր առաջարկները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան