Առանց 1-ին և 2-րդը ունենալու հնարավոր չէ ունենալ 3-րդ երեխան, բարեբախտաբար. Նիկոլ Փաշինյան
«Երրորդ և հաջորդ երեխաների ծնելիության թվով 2005 թվականից սկասած մենք ունենք ռեկորդային ցուցանիշ՝ 2022-թ ամփոփմամբ Հայաստանում ծնվել է 11956 երրորդ և հաջորդ երեխա»,-կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ 2005 թվականին նրանց թիվը եղել է 5260, 2018թ՝ 8271 երեխա:
«Այսինքը 5 տարվա մեջ երրորդ և հաջորդ երեխաների 50% աճ ունենք, և նրանք կազմում է երեխաների թվի 33%-ը»,-տեղեկացրեց փոխնախարարը:
Նա նաև հիշեցրեց, որ ծնելիությոնը պետք է 2.11 գործակից ապահովի, որպեսզի բնակչության բնական աճ ապահովվի և 1994 թվականից ի վեր առաջին անգամ 2022թվականին գրանցվել է 1.738 գործակից:
«Իհարկե 3-րդ և հաջորդ յուրաքանյուր երեխայի ծանվելու աջակցության ծրագիրը, նպատակ ունի խթանել 1-ին և 2-րդ երեխաների ծնունդը, որովհետև առանց 1-ին և 2-րդը ունենալու հնարավոր չէ ունենալ 3-րդ երեխան, բարեբախտաբար»,- նախարարին լրացրեց Նիկոլ Փաշինյանը և հայտնեց, որ այդ բոլոր ծրագրերը պետք է մոնիթորինգ արվի:
Հարակից հրապարակումներ`
- Մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը. Բազեյան. Հրապարակ
- Ադրբեջանական կողմին է փոխանցվել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությասն պայմանագրի մեր նոր առաջարկները.Փաշինյան
- Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու. Փաշինյան