ՄԱԿ. Ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը կարող է հասնել կես միլիոն մարդու
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել կես միլիոն մարդու: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ հինգշաբթի հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն՝ չճշգրտելով այդ թվերի աղբյուրը։
Դի Կարլոն չի հստակեցրել տվյալներ ոչ հակամարտող կողմերի, ոչ խաղաղ բնակչության և զինվորականների շրջանում զոհվածների վերաբերյալ։
«Թվերը սարսափելի պատմություն են պատմում: Ըստ Մարդու իրավունքների հանձնաժողովի (UNHCHR) սպանվել է առնվազն 9444 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 545 երեխա… Իրականում այդ թիվը կարող է ավելի մեծ լինել. որոշ գնահատականներով՝ Զոհված խաղաղ բնակիչների և երկու կողմերի զինվորականների ընդհանուր թիվը հասնում է կես միլիոնի»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին։
UNHCHR-ի վերջին հրապարակված զեկույցի համաձայն՝ հուլիսի 30-ի դրությամբ կազմակերպությունը գնահատում է, որ անցյալ տարվա փետրվարից ընդհանուր առմամբ զոհվել է 9369 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 16646-ը։ ԴԺՀ-ն Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի (JCCC) գրասենյակը հունիսին հայտնել է, որ 4464 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 134 երեխա է զոհվել հանրապետությունում հակամարտության սրման սկզբից ի վեր։ Լուգանսկի ներկայացուցչությունը փետրվարի վերջին նշել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր ուկրաինական զորքերի կողմից հանրապետության տարածքի գնդակոծման հետևանքով զոհվել է 192 մարդ, այդ թվում՝ 22 երեխա, վիրավորվել է 465 խաղաղ բնակիչ։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական ընկերությունը Անկախության օրվա առթիվ Ուկրաինային «Բայրաքթար» է նվիրել
- Բրյանսկի և Կալուգայի շրջաններում խոցվել է ուկրաինական 3 ԱԹՍ
- Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը․ Էրդողան
- Կիևում ասել են, որ Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչների օտարերկրյա օդաչուների ընդունել
- Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ից կստանան 135 մլն եվրո, որը նախատեսված է ՌԴ--ի և Բելառուսի համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան