Վիկտոր Կրիվոպուսկով. Ինձ Հայաստան չթողեցին, ասացին՝ հենց այսօր վերադարձեք Մոսկվա
«Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայությունում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել Երևան։
«ՏԱՍՍ» գործակալությանը նա պատմել է, որ իրեն Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել։
«Ինձ պաշտոնական փաստաթուղթ ցույց չտվեցին։ Բայց ասացին՝ վերադարձեք Մոսկվա հենց այսօր»,-ասել է նա։
Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013 թվականներին եղել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ղեկավարը։ Որևէ պետական մարմին դեռ չի մեկնաբանություն չի տվել։ Ավելի վաղ Հայաստան մուտք գործել արգելել են Կոնստանտին Զատուլինին, Մարգարիտա Սիմոնյանին, Արամ Գաբրելյանովին ու այլոց։
Հարակից հրապարակումներ`
- Եվս մեկ ռուս գործչի՝ Վիկտոր Կրիվոպուսկովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
- Հայաստան իմ մուտքի արգելքի որոշումը կայացրել է անձամբ Փաշինյանը. Մուրադ Փափազյան
- Պատգամավորի ահազանգը. Արենի Մարկոսյանին թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան
- Ի՞նչ է պատասխանել Ալեն Սիմոնյանը Զատուլինին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները