«Ամուր պետք է կանգնենք Արցախի հանձնման դիմաց». ակցիա՝ Գլենդելի Արցախի փողոցում
Կալիոֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի Արցախ փողոցում հայերը միջոցառում են կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչների, ովքեր ութ ամսից ավելի շրջափակված են թշնամի Ադրբեջանի կողմից։
«120 հազար հայեր անցնում են սովի դաժան ու դանդաղ տառապանքների միջով, զրկված են գոյատևման համար անհրաժեշտ ամեն ինչից։ Մենք չենք կարող աչք փակել նրանց տառապանքների վրա։ Մեր պարտքն է աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին։
Այս պահին մենք որպես սփյուռք միասնական պետք է լինենք որպես մեկ ճակատ, ամուր պետք է կանգնենք Արցախի հանձնման դիմաց»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- Ադրբեջանցիները Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ հարձակվել են հայ աղջկա վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին