Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։
Հանձնաժողովից մանրամասնում են՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։
Իսկ ինքնաբացարկի մյուս դիմում ներկայացրած ավագանու անդամի թեկնածու Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչն է այդ թեկնածուներին դրդում դառնալ քաղաքապետ, եթե ոչնչով չեն մտածում ժողովրդի մասին. Հարցում
- Երևանի քաղաքապետի 14 թեկնածուներից երկուսն են կանայք, երկուսի ցուցակում 100-ից ավելի մարդ կա
- ԿԸՀ արձագանքել է «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքին
- Երևանի քաղաքապետի թեկնածուներից ո՞ւմ են ճանաչում քաղաքացիները. Հարցում
- Նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի Ընտրական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգի պահպանմամբ․ ԿԸՀ