Պեղումները նորահայտ ամրոցում շարունակվում են
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը գերմանական կողմի հետ համատեղ արդեն երկու շաբաթ է աշխատանքներ են իրականացնում «Խանջյան» պայմանական անունը կրող ամրոց-բնակատեղիի տարածքում (հայկական արշավախմբի ղեկավար Լ․ Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։
«Բացվել է մոտ 8×7 մ չափերով հոծ աշտարակ՝ տեղ-տեղ պահպանված մինչև 2 մ բարձրությամբ։ Աշտարակի արտաքին պատերի ուսումնասիրության արդյունքում բացվել է հնագիտական հետաքրքիր իրավիճակ՝ այրված շերտ, մեծ ու հաստ իրանով կոտրած խեցանոթոների սփռածությամբ»,- ասում է արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանը։
Նորահայատ ամրոցի տարածքում հայտնաբերվել է նաև իլիկ, որը պատմական ինչ ժամանակաշրջան է ընդգրկում, դեռևս հայտնի չէ, կպարզվի ուսումնասիրության արդյունքում։
Մի քանի օրից հնագետները կավարտեն պեղումների առաջին շրջանը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան