Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանել է լրատվամիջոցների հարցին Աղդամի ճանապարհի բացման վերաբերյալ տարածվող լուրերի մասին։
Հարց- BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։
Պատասխան- Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից։ Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք:
Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։
Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել. խոսնակ
- «Հրապարակ». Որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու
- Ստիպում եք, որ ծնողը կյա ձեր տռները կուտրատե, ասե խոխաս սովից մեռնումա, օզումս աղդամ պեց ըրա.Մայրը՝ Արայիկ Հարությունյանին
- Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ. Ահազանգ Արցախից
- Վագիֆ Խաչատրյանը շուտով կներկայանա Ադրբեջանի դատարան
- Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը. «Ոսկանապատ»
- Տիգրան Պետրոսյան. Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել
- «Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի». Արցախցի բազմազավակ ընտանիքի հայր
- Աբրահամյան. Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման միջոց
- Բրյուսելում պայմանավորվածություն է եղել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին․ Հաջիև
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել