Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու. Փաշինյան
«ՀՀ Կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից ԼՂ-ի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինայնը:
Նշելով, որ հումանիտար իրավիճակն Արցախում մնում է լարված՝ նա նշեց, որ իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով:
«Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքը՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ»,-տեղեկացրեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ այս պահին էլ Հայաստանում են գտնվում ԼՂ-ի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ ԼՂ, որոնցից շուրջ 5000-ը նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր և շուրջ 30000-ը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը չկտարելու հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքի վերաբացման դեպքում մենք կվերականգնենք մեր ինքնաբավությունը. Սերգեյ Ղազարյան
- Պահանջում ենք ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ երկրներից հրատապ կարգով վճռական բանաձև ընդունել Բերձորի/Լաչինի միջանցք բացելու մասին․ ԲԱՑՈՒՄ
- Անջեյ Կասպրչիկը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու հանձնարարականի շրջանակներում
- Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր հումանիտար օգնությունն հրատապ անհրաժեշտ է դարձել նաև Լեռնային Ղարաբաղում.Էրիկ Թինտրուպ
- Սոցինտերնացիոնալը Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ և անվերապահորեն բացել Լաչինի միջանցքն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին