Դեռահասը «Wildberries»-ով ատրճանակ է գնել և կրակել ընկերոջը
Մոսկվայից մի դեռահաս «Wildberries»-ից օդամղիչ ատրճանակ է գնել և դրանով կրակել ընկերոջ դեմքին, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։
Նշվում է, որ 15-ամյա դեռահասի ծնողները զենք գնելու մասին տեղյակ չեն եղել։
«Իհարկե, նա զենք է գնել գաղտնի բոլորից, առաջին հերթին ծնողներից։ Ընդ որում՝ պահել է իր սենյակում»,- ասել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։
Միջադեպի հետևանքով տուժածը աչքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան