«Հրապարակ». Լինելու է մեկանգամյա հանրահավաք՝ օրվա խորհրդով պայմանավորված
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտնեց հանրահավաք անցկացնելու մասին։ «9 ամիս պաշարված Արցախը դիմադրում է թշնամուն։ Արցախի պայքարը բոլորիս պայքարն է։
Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, միացիր ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքին, ցույց տուր, որ Արցախի կողքին ես, քո ձայնը միացրու հազարավոր մյուս հայրենակիցների ձայնին, ցույց տուր, որ Արցախը մենակ չէ, ցույց տուր, որ մենք տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։ Սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում, ժամը 18։00-ին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Մենք տեղեկացանք, որ սա ոչ թե թեժ աշնան մեկնարկ է, այլ լինելու է մեկանգամյա հանրահավաք՝ օրվա խորհրդով պայմանավորված: Այսինքն՝ ընդդիմությունն այս պահի դրությամբ Դիմադրության շարժումը վերսկսելու և պարբերական բողոքի ակցիաներով ու նստացույցերով հանրությանն ակտիվացնելու ծրագիր չունի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ Ի դեպ, այդ օրն ակցիա է նախատեսում իրականացնել նաև Թևան Պողոսյանը, ով մտադիր է երթ կազմակերպել դեպի Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։
Հիշեցնենք, որ նա Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակի համակարգողն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան