Լավրովն ասել է, թե ինչ պետք է անել, եթե Մակրոնը ցանկանում է խոսել Պուտինի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի հասկանում, թե ինչ ազդանշաններ էր ուղարկում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երբ հայտարարել է՝ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ խոսելու պատրաստակամության մասին՝ ասելով, որ այն օգտակար կլինի։ Ըստ նրա, եթե կա հետաքրքրություն, ապա պետք է փոխանցել դիվանագիտական ուղիներով։
Ավելի վաղ Մակրոնը Le Point ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ կխոսի Պուտինի հետ, երբ համարելի,որ դա օգտակար կլինի։
«Եթե ձեզ ինչ-որ բան է հետաքրքրում, ապա, հավանաբար, տարրական պարկեշտությունը և դիվանագիտության կանոնները պահանջում են, որ ձեր հետաքրքրությունը փոխանցեք դիվանագիտական ուղիներով, լինի դա հանդիպում, հեռախոսազրույց, թե այլ բան»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ ինքը դադարել է ուշադրություն դարձնել նման հայտարարություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան