ՌԴ վարչապետը Հայաստանում է
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները։ Հանդիպումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նրանք նախատեսում են քննարկել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Օրակարգում են նաև ասոցացման իրավական մեխանիզմների հետագա կատարելագործման, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդման և պոտենցիալ գործընկերների հետ կապեր հաստատելու հարցեր։
Բացի այդ, Միշուստինը երկկողմ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։
Միջոցառումն անցկացվելու է ԵԱՏՄ-ում ՌԴ նախագահության հովանու ներքո։ Միության նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան