Քաղաքական 18:45 24/08/2023 Հայաստան

Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում Ռուսաստանի համալսարաններում․ Միշուստին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Ծաղկաձորում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Հնդիպման ընթացքում Միխայիլ Միշուստինը, մասնավորապես  նշել է. «Հարգելի գործընկերներ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել։ Շնորհակալություն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին հրավերի համար: Մենք պայմանավորվեցինք անցկացնել այն այստեղ՝ Հայաստանում, և քննարկել ԵԱՏՄ-ի առաջիկա տասնամյակների զարգացման ռազմավարության հետ կապված ամենահրատապ խնդիրները։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Ձեզ փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի լավագույն մաղթանքները։ Եվ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ, Նիկոլ Վովայի, և հայ գործընկերներին բոլոր միջոցառումների ավանդական գերազանց կազմակերպման և մեր ռուսական պատվիրակության հյուրընկալ ընդունելության համար։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը, գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, չնայած արտաքին տնտեսական ծանր իրավիճակին, Դուք այս մասին ասացիք, Ռուսաստանի առևտրատնտեսական կապերը Հայաստանի հետ ամրապնդվում են, առևտուրն աճում է, և դա մեզ ուրախացնում է, այդ թվում` կա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցությունը։ Մենք այստեղ արձանագրում ենք բոլոր մասնակից երկրների հետ փոխգործակցության արդյունավետության աճ։

Միջկառավարական հանձնաժողովի մասով, որը մեր կողմից ղեկավարում է Ալեքսեյ Օվերչուկը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ են մշակվում։ Մենք մշտական ռեժիմի մեջ ենք, մշտական շփման մեջ։ Շնորհակալ եմ Ձեր բարի խոսքերի համար։

Այո, մենք խոստացել ենք, Տրանսպորտի նախարարը, մաքսային ծառայության պետը, Ալեքսեյ Օվերչուկը, գործընկերները, նրանք բոլորը շատ լուրջ էին վերաբերվում դրան, և մենք, ընդհանուր առմամբ, լրջորեն ենք վերաբերվում մեր բոլոր խոստումներին և կատարում դրանք: Ինչ վերաբերում է այլ նախաձեռնություններին, մենք շարունակական համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, խաղաղ միջուկային արդյունաբերության, հանքարդյունաբերության և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում: Կան մի շարք բարձր տեխնոլոգիական նախագծեր։ Կարծում եմ՝ մեր բիզնես առաքելությունները, որոնք պարբերաբար ժամանում են, այդ թվում Հայաստան, շատ լավ ազդեցություն ունեն ընդհանուր տնտեսական զարգացման վրա։ Մենք առաջարկում ենք արագացնել աշխատանքը մեր բոլոր համատեղ ուղղություններով՝ ինովացիոն նախագծերի և տնտեսական զարգացման ոլորտում։

Չափազանց կարևոր է նաև շարունակել ընդլայնել ազգային արժույթների օգտագործումը մեր ընդհանուր նախագծերում, փոխադարձ առևտրում։ Վստահ եմ, որ դա կնպաստի առևտրի աճին և կառուցվածքի դիվերսիֆիկացմանը։ Հումանիտար ոլորտում նույնպես ակտիվ աշխատում ենք, և Հայաստանում, ի դեպ, ավանդական մեծ հետաքրքրություն կա ռուսական բարձրագույն կրթություն ստանալու հարցում։ Ավելի քան 5000 հայ ուսանող է սովորում  Ռուսաստանի համալսարաններում։ Այստեղ մենք կշարունակենք աջակցել Հայաստանում ռուսաց լեզվի ուսուցման որակի բարձրացմանը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի։ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել են այն տարրերը, որոնք կապված են դասավանդման որակի բարձրացման, նոր դպրոցների կառուցման հնարավորության հետ։ Եվ այստեղ մենք նույնպես ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության ռուսաց լեզվի ուսուցիչները պարբերաբար վերապատրաստվում են Ռուսաստանում։ Մինչև տարեվերջ հանրապետության բոլոր դպրոցների համար կմատակարարենք նաև մոտ 50 հազար դասագիրք։ Մենք հենց այս մասին էինք խոսում Ձեզ հետ, Դուք այդ մասին խոսել եք նաև նախագահի հետ։

Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների համաձայն։ Համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի շփումները այստեղ ապրող մարդկանց միջև»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:12
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը
Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ: Էրմենիհաբերի...
Աղբյուր` Panorama.am
18:08
Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում լինի ադրբեջանական կողմի հետ. ԱԱԾ տնօրեն
«Առաջիկայում հնարավոր է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում կազմակերպվի ադրբեջանական կողմի հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ադելը և Սելին Դիոնը հանդիպման ժամանակ արտասվել են
Բրիտանացի երգչուհի Ադելը հանդիպել է իր անբուժելի հիվանդ գործընկերոջ՝ Սելին Դիոնի հետ Լաս Վեգասի Caesars Palace-ի Colosseum Theatre-ում իր իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը ոստիկանների հետ մտավ «Գոյ» թատրոնի դահլիճ
«Անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել, ներխուժում է եղել թատրոն»։
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի ասածը ենթատեքստ ունի. Աղասի Թավադյան
Այսօր, հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Պետությունը միայն ու միայն...
Աղբյուր` Panorama.am
17:32
Գյումրու ավագանու 14 անդամ հրաժարական է տվել
Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն.Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:21
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն...
Աղբյուր` Panorama.am
17:09
Հայաստանի և Վրաստանի բանկային համակարգերի շահութաբերությունը կտրուկ աճել են. ՀԲՄ
ՀՀ Բանկերի միությունից ներկայացնում են Հայաստանի և Վրաստանի  բանկային համակարգերի շահութաբերության վերլուծությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
17:04
Բանակում մաhվան դեպքերը, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի նվազել են. ՊՆ խոսնակ
2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ,  2023 թվականի նկատմամբ, բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։...
Աղբյուր` Panorama.am
17:03
ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական վթարից ու երեկվա միջադեպից
Մայրաքաղաքի բնակչուհի Արմինե Դ.-ն հոկտեմբերի 26-ին հայտնվել է Երևանի վարչական սահմաններով ընթացող բեռնատար գնացքի դիմաց՝ երկաթուղային գծերի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Ամփոփվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը
Հոկտեմբերի վերջին շաբաթը Երևանում իսկապես թևածում էր անիմացիայի շունչը՝ իր վառ գույներով:
Աղբյուր` Panorama.am
16:42
«Լուսավոր Հայաստան». Դատապարտում ենք փոփոխության իրականացումը և պահանջում զերծ մնալ այս հակաժողովրդավարական փոփոխությունից
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանրության և մասնագիտական շրջանակների ուշադրությունն է հրավիրում կառավարության հեղինակած և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Արգելափակող պարտադիր գոտի՝ Երևանի փողոցների շինհրապարակներում
Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում տեղադրվում են կատարվող աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
16:36
Հրդեհ 16-րդ թաղամասի բնակարաններից մեկում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 28-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի շենքերից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:31
Ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում, որ կարող է պատերազմ լինել. ԳՇ պետ
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ռազմական էսկալյացիայի վտանգ չի տեսնում։ «Ոչ, այդպիսի վտանգներ, սպառնալիքներ ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:20
Նիկիտա Միխալկովն առանձացրել է Աննա Մելիքյանի «Աննայի զգացմունքները» ֆիլմը
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը նշել է 2023-2024 թվականների լավագույն, իր կարծիքով, ֆիլմերը։ Միխալկովի խոսքով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
Անձրևը կրկին կաթվածահար է արել Բաքվի փողոցները
Առատ անձրևները կրկին կաթվածահար են արել Բաքվի կենտրոնական փողոցները, ինչպես նաև ծայրամասային գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանական ԶԼՄ-ները...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են. Վահե Հովհաննիսյան
«Պարգևավճարները կազմում են աշխատավարձի ֆոնդի 16 %-ը, բայց 2025-ին ընդհանուր ապարատի պահպանման ծախսերը 4 %-ով կրճատվել են»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
15:50
Հակոբ Բադալյան. Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ ավելի վաղ հասկացել է այդ իրողությունը
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Վրաստանում ընթացող զարգացումներին, գրում է. «Ի՞նչ է Հյուսիսային Կովկասը: Վառոդի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Արթուր Միրզոյան. Թբիլիսիում բավականին լուրջ են տրամադրությունները
Այսօր շատերի ուշադրությունը սևեռված է դեպի Վրաստան։ Խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո ընդդիմությունը՝ երկրի գործող նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Առանց քաղաքական գործընթացների՝ հնարավոր չէ արցախցիների մասսայական վերադարձը. Սահակյան
«Արցախի ինքնորոշումը բացառապես կարող է կայանալ հենց Արցախի տարածքում և որևէ այլ վայրում հնարավոր չէ այդ իրավունքի իրականացումը»։
Աղբյուր` Panorama.am
15:08
Այգեստան թաղամասում տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մահվան հանգամանքները պարզվում են. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան...
Աղբյուր` Panorama.am
15:02
Իրինա Զախարովայի փոխարեն Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում
Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին Մեքսիկայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀՀ քաղաքացիության շնորհումը նվազել է 7.1%-ով, իսկ քաղաքացիության դադարեցումն աճել է 4.9%-ով. Արփինե Սարգսյան
«Նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 876 անձի, նվազումը, ըստ էության, 7.1 % է,  քաղաքացիությունը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:25
Ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում
Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի դիմումը պատրաստ է. քիչ անց «Բալասանյան դաշինքը» հանրությանը կներկայացնի տեղի...
Աղբյուր` Panorama.am
14:23
Հայաստանի՝ Բաքվում կայանալիք COP29-ին չմասնակցելը որևէ արդարացում չի կարող ունենալ. Սիրանուշ Սահակյան
«Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին խիստ կարևոր է»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
Հնարավո՞ր է Հայաստանը հրաժարվի ընդդեմ Ադրբեջանի գանգատներից
Աղբյուր` Panorama.am
13:36
Մինչև COP29-ի մեկնարկն ազատ արձակել պաշտոնապես հաստատված 23 հայ ռազմագերիներին. Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են COP29 նստաշրջանի մասնակիցներին
Հայաստանի քաղհասարակության կազմակերպությունները կոչով դիմել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29...
Աղբյուր` Panorama.am
13:22
Պարտք/ՀՆԱ հարաբերկացությունը 2025թ.-ին կլինի հարկաբյուջետային կանոններով սահմանված շեմային 50%-ից բարձր. Մարտին Գալստյան
«Ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշությունների պայմաններում առկա են ռիսկեր տնտեսական ներուժն ապահովող գործոնների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան
14:37 28/10/2024

Միայն իրավական հարթակում ենք կարողացել ցավացնել Ադրբեջանին. Սիրանուշ Սահակյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}