Շրջափակումից հետո Արցախում սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակումից հետո սպորտի ոլորտը կանգնել է մեծ խնդիրների առջև: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը:
«2022 թվականին` տարեվերջին, պիտի մասնակցեինք հայաստանյան առաջնություններին, մոտ հինգ առաջնության մեր մասնակցությունը ստիպված չեղարկեցինք: Արդեն 2023 թվականից սկսած` հայաստանյան, միջազգային, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին հնարավորություն ունեցան մասնակցելու միայն հարկադրաբար Հայաստանի Հանրապետությունում մնացած մարզիկները` ապահովելով մասնակցության ընդհամենը 5 տոկոսը: Մինչև այսօր էլ մենք ունենք մարզիկներ, ովքեր չեն կարողանում վերադառնալ Արցախ»,-նշել է Դ. Մկրտչյանը՝ հավելելով, որ Արցախում գտնվող մարզիկները տեղում են իրականացնում իրենց ամենօրյա մարզումները:
Սպորտի վարչության պետի խոսքով՝ տարվա առաջին կիսամյակում, բարեբախտաբար, չեղարկված մրցաշարեր չկան: Սակայն արդեն երկու ամիս է՝ համապետական տեղական առաջնություններ չեն կազմակերպվում՝ պայմանավորված դիզվառելիքի պակասով: Այդ իսկ պատճառով տեղում կազմակերպվող առաջնությունները կրում են ավելի շատ ակումբային, թիմային բնույթ:
«Այս դժվարին իրավիճակը մեր մարզիկներն ավելի թեթև են տանում, քան շրջափակման մեջ գտնվող մեր մնացած հայրենակիցները, որովհետև սպորտն օգնում է ավելի ամուր, կայուն լինել և դիմակայել` չնայած բոլորիս համար էլ դժվար իրավիճակ է: Տրանսպորտ չլինելու պայմաններում մարզիկները չեն դադարում հաճախել պարապմունքներին: Եվ կարող եմ փաստել, որ մեր մարզիկների ոգին ամուր է, որովհետև սպորտը ևս պայքար է»,-ընդգծել է նա:
Դ. Մկրտչյանն իրազեկել է, որ մինչև շրջափակումը մարզիչները նաև Հանրապետության շրջաններում էին պարապմունքներ կազմակերպում, ունեին նաև շրջաններից հավաքական թիմում ընդգրկված մարզիկներ, ովքեր շաբաթական երկու-երեք անգամ հասնում էին Ստեփանակերտ` թիմերի կազմում մասնակցելու անցկացվող մարզումներին, ինչը, սակայն, տրանսպորտի պատճառով չի իրականացվում:
Շրջափակման հետևանքով խնդիր է դարձել նաև մարզական նոր գույքի ձեռքբերումը. այն ավելի չսրելու համար մարզասրահներում առավելագույնս պահպանում են օգտագործման կանոնները: Սննդի սղության պայմաններում անգամ տղաները փորձում են պահպանել մարզական վիճակը:
Հարակից հրապարակումներ`
- Այն դժոխային օրերը, որոնք նրանք են ունեցել, Արցախում չգտնվողներիս համար դժվար է պատկերացնել․ Աբրահամյան
- Մեր հայրենակիցներն Արցախում սովամահության շեմին են. Հայերը՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց
- Արցախում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանությունն ունի երկու ճանապարհ․ Հասրաթյան
- Պաշարված Արցախում 1815 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից
- Պաշարված Արցախում աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 17,000 մարդ
- Պաշարված երկրի ուսուցիչը
- Կատակում էի, որ աղջկաս անունը «Բլոկադիա» եմ դնելու․ պատմում են պաշարված Արցախի հանրային ռադիոյի 6 հղիները
- Պաշարված Արցախում հիվանդություններն ավելացել են
- Դանիելյան. Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է
- Պաշարված Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է. ՄԻՊ գրասենյակ
- Արցախում տրանսպորտի ոլորտում ճգնաժամը աղետի է վերածվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան