2024 թվականին վեց երկրներ կմիանան ԲՐԻԿՍ-ին
Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան կմիանան ԲՐԻԿՍ-ին 2024 թվականի հունվարի 1-ից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ԲՐԻԿՍ -ի 15-րդ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամապոսան։
«Մենք որոշել ենք հրավիրել Արգենտինայի Հանրապետությանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությանը, Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Սաուդյան Արաբիայի Թագավորությանը և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ դառնալու ԲՐԻԿՍ -ի լիիրավ անդամներ: Անդամակցությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից»,- ասել է նա։
Նրա խոսքով, ԲՐԻԿՍ -ը չի սահմանափակվում ընդլայնման մեկ փուլով։
Նշենք, որ ԲՐԻԿՍ (BRICS ) հինգ երկրների խումբ է, որոնց անդամ են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան