Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքին
Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի մամուլի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է լրագրողներին տեղափոխող մեքենային։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին մանրամասներ չկան։
Սակայն տեղական Jin TV հեռուստաալիքը հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մահացել է հեռուստաալիքի վարորդը և լրջորեն վիրավորվել լրագրողը։ Սիրիայի հյուսիս-արևելքում բժշկական և անվտանգության հարցերով զբաղվող աղբյուրը նույնպես հայտնել է, որ վարորդը մահացել է:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Reuters լրատվական գործակալության խնդրանքին այդ կապակցությամբ հայտարարություն անելու համար։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքում 180 երկրների շարքում 175-րդ տեղը զբաղեցնող Սիրիայում 2011 թ․-ի քաղաքացիական պատերազմի սկսումից ի վեր սպանվել է 270 լրագրող։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին