Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ ղեկավարին՝ նրա «հայամետ դիրքորոշման պատճառով»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին՝ նրա «հայամետ դիրքորոշման պատճառով»։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա Հայաստան այցի ընթացքում «հանդես է եկել իրականությունից հեռու և տարածաշրջանում տիրող իրավիճակին անհամապատասխան հայամետ հայտարարություններով»։
Հիշեցնենք, որ Հաջա Լահբիբին օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում էր։ Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի հետ, միասին հանդես են եկել ասուլիսով։ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբին ընդունել էր նաև Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյանը։
Տարածաշրջան իր այց շրջանակներում Բելգիայի ԱԳՆ ղեկավարն այսօր ժամանելու է Ադրբեջան։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կցանկանա ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության մաս կազմել. Միրզոյան
- Մտահոգիչ է, որ մինչ այժմ չենք լսել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակային խոսքը. Միրզոյան
- Բելգիայի ԱԳ նախարարն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունները
- Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ 120.000 բնակչությանը. Արարատ Միրզոյան