Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը քաղաքականացնում է Արցախի մարդասիրական օգնության հարցը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե հայկական կողմը քաղաքականացնում է Արցախ մարդասիրական մատակարարումների խնդիրը։
«Մարդասիրական օգնության քաղաքականացումը անընդունելի է, երբ կողմերից մեկը հայտարարում է մարդասիրական օգնություն ընդունելու իր պատրաստակամության մասին միայն մեկ ճանապարհով և հրաժարվում է ընդունել այլ ուղիներով»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը բելգիացի գործընկեր Աջա Լաբիբի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում։
Բայրամովը նաև ստել է թե օգոստոսի 16-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները միակարծիք են եղել իր այդ դիրքորոշման հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքով բեռների և մարդկանց ազատ տեղաշարժի ապահավման դրույթը, 9 ամսից ավել փակել է այն, ինչի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում Արցախում արդեն սովամահության դեպքեր կան:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանն ընկճելու ծրագրի մեջ է. Դավիթ Գալստյան
- Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու. Փաշինյան
- Լաչինի միջանցքի վերաբացման դեպքում մենք կվերականգնենք մեր ինքնաբավությունը. Սերգեյ Ղազարյան
- Պահանջում ենք ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ երկրներից հրատապ կարգով վճռական բանաձև ընդունել Բերձորի/Լաչինի միջանցք բացելու մասին․ ԲԱՑՈՒՄ
- Հատկանշական էին ՄԱԿ ԱԽ անդամների և ԵՄ ներկայացուցչի ելույթները՝ Ադրբեջանը պարտավոր է վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը