Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանն ընկճելու ծրագրի մեջ է. Դավիթ Գալստյան
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում իրենց հասած «հավաստի տեղեկություններ» փոխանցեց Արցախի ու Հայաստանի հասարակությանը՝ «ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքը՝ ԼՂ-ից ելք թույլ տալու և մուտք թույլ չտալու ուղղությամբ»։ Դրանից հետո Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում գրեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների դասական քաղաքականություն է վարում. «Մեր տեղեկություններով Բաքուն ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերին դուրս մղի տարածքից՝ առանց վերադարձի հնարավորության»։
Panorama.am-ը Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ խոսեց այս հայտարարությունների ու իշխանության քայլերի մասին։
Panorama.am-Պարոն Գալստյան, դուք ի՞նչ տեղեկություն ունեն Փաշինյանի այսօր հայտնած «հավաստի տեղեկությունների» մասին։
Դավիթ Գալստյան- Ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը հենց կոչված է Արցախն Ադրբեջանին բռնակցելուն, և իրենց արած քայլերով կամ անգործության պատճառով մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում։ Փոխանակ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը միջոցներ ձեռնարկեն, գործնական քայլերով փորձեն հանգուցալուծել, տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենն ինչ-որ փաստեր է արձանագրում, ինչ-որ տեղեկություններ ասում, բայց չեն խոսում այն մասին, թե ինչպես առնել այդ ամենի դեմը, ինչ քայլեր կատարել։
Սա մեզ ավելի է հիասթափեցնում, որ ունենք նմանատիպ իշխանություններ, որոնք պետք է զբաղվեն հայերի խնդիրներով, հայերի շահերն առաջ տանեն, տեսնում ենք, ցավոք սրտի, որ այդ մարդն ընդամենն այս ամենի մաս է կազմում և իր հետ միասին է այդ ծրագիրը կյանքի կոչվում։ Երևի իր բարեկամ կամ կիրթ ընկերն է իրեն այդ հավաստի տեղեկությունները տվել։
Այլ տեղեկություններ չունեմ, ցավոք սրտի։ Տեսանելի դաշտում Հայաստանի օրվա իշխանության կատարած աշխատանքն անբավարար է այս իրավիճակը հանգուցալուծելու համար։ Փոխանակ լծվեն իրավիճակի հանգուցալուծմանը, Ադրբեջանի նույն հռետորաբանությամբ են խոսում, իրենք իրենց ամեն ելույթով ավելի են ընկճում ու փորձում հիասթափեցնել։
Panorama.am-Նախապես ծրագրված է եղե՞լ։
Դավիթ Գալստյան- Գնալով համոզվում եմ, որ այո, հենց Լաչինի միջանցքը փակելու, արցախահայությանն ընկճելու ծրագրի մեջ է Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե, քանի որ եթե հետադարձ հայացք նետենք Փաշինյանի՝ մինչև վարչապետ լինելը, փողոցային պայքարի ժամանակ նրա ատելությունն արցախահայության նկատմամբ, այսօր կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ։
Panorama.am-Ըստ ձեզ, Արցախի իշխանությունը տեղյա՞կ է այս «հավաստի տեղեկություններին», հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատ է խոսվում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման մասին։
Դավիթ Գալստյան-Ես չեմ կարող հստակ ասել՝ Արցախի իշխանությունները տեղյակ են, թե ոչ, բայց որ Արցախի իշխանության անգործությունը, ի դեմս Արայիկ Հարությունյանի, ևս տեսանելի է, դա արձանագրված փաստ է։
Panorama.am-Եթե այդ «հավաստի տեղեկություններ»-ը իրականություն դառնան, այսինքն Լաչինի միջանցքը միակողմանի բացվի, Արցախի ժողովուրդը դուրս կգա՞ Արցախից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ չեն կարողանալու վերադառնալ հայրենիք։
Դավիթ Գալստյան-Ես համոզված եմ, որ Արցախի ժողովուրդը պայքարող ժողովուրդ է, չի հանձնվելու, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախը պահի հայկական ի հակառակ Նիկոլ Փաշինյանի կամ Արայիկ Հարությունյանի կամքի։
Panorama.am-Շնորհակալոթյուն հարցերին պատասխանելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մետաքսե Հակոբյան. Արցախի նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ
- Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու. Փաշինյան
- Արայիկ Հարությունյանը պատրաստվում է առաջիկա օրերին Աղդամից սննդամթերք ներկրել Արցախ. Ահազանգ Արցախից
- Աղդամի մահվան ճանապարհն ու ռուսական մեդիաօրակարգը. «Ոսկանապատ»
- «Սոված կմեռնենք, Աղդամից հաց չենք վերցնի». Արցախցի բազմազավակ ընտանիքի հայր
- Աբրահամյան. Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման միջոց
- Բրյուսելում պայմանավորվածություն է եղել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին․ Հաջիև
- Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին