Հայկ Մարության. Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական պինգ-պոնգ են խաղում
«Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այսպիսով, քաղաքական պինգ-պոնգ են խաղում՝ հանրային դիսկուրսը պահելով պրիմիտիվ մակարդակի վրա, ինչը չի բխում պետության շահերից»,-այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում։
Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։
«Մեկը քաղաքն է իր բազում խնդիրներով։ Մեր եռամյա կառավարման շրջանում մենք ստեղծել ենք համակարգեր, որոնք պետք է աշխատեն երկար տարիներ շարունակ։ Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո ես տենում եմ, որ այդ ռեֆորմները, ցավոք, դանդաղել են, շատ պրոցեսներ էլ սկսել են հակառակ հունով գնալ», - ասել է Հայկ Մարությանը։
Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։
Մարությանի խոսքով, 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգևորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետի 14 թեկնածուներից երկուսն են կանայք, երկուսի ցուցակում 100-ից ավելի մարդ կա
- Մականունավորներին փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանի ընկերներն ու աներձագը. Բազեյան. Հրապարակ
- Հնարավո՞ր է Նուբարաշենի անունը փոխել ու շնառատ դնել. Քաղաքացին՝ Ավինյանին
- «Վեր կաց կանգնիր, Փաշին մերժիր». Անդրանիկ Թևանյանի կատարմամբ երգը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան