«Հրապարակ». Ովքեր են ընդգրկված Հայկ Մարությանի ցուցակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է նաև Նարինե Արամյանը՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Լարիսա Ալավերդյանի դուստրը:
Նա իրավապաշտպան է, և նրան հաճախ կարելի է տեսնել «Կիսաբաց լուսամուտներ» հայտնի հաղորդաշարի եթերում։ Թե ինչ կապ կա Ալավերդյանի դստեր և Մարությանի միջև, և ինչպես է նա հայտնվել այս թիմում, Լարիսա Ալավերդյանը մեզ ասաց, որ չի խառնվում դստեր որոշումներին և չի կարող նաև նրանց կապի մասին ասել։
Հայկ Մարությանի ցուցակում հինգերորդը Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն է, ով Մարությանի քաղաքապետության օրոք ավագանու մանդատը վայր չդնելով՝ զբաղեցրել էր նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վարդանյանը Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհիներից է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում