ԼՂ շրջափակման իրավական հետևանքների վերաբերյալ պրոֆեսոր Խուան Մենդեսի զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ում
Օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի շարք այլ երկրների դիվանագետներ։
Իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` նշելով, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ: Անդրադառնալով օգոստոսի 16-ին ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ հանդիպմանը` ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԿ-ը չի կարող թույլ տալ հերթական ոճրագործության իրականացումը և հստակ քայլեր պետք է իրականացնի դրա կանխարգելման ուղղությամբ։
Պրոֆեսոր Մենդեսը, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակի համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռի կատարումից հրաժարվելը է նշան է որպեսզի գործարկվի վաղ կանխարգելման գործիքակազմը՝ ցեղասպանության կանխարգելման նպատակով։ Ըստ պրոֆեսոր Մենդեսի փորձագիտական կարծիքի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բավարար հիմք է միջազգային հանրության համար` վաղ նախազգուշացման մեխանմիզմներն ու պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը գործարկելու առումով։
Զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում Խ․ Մենդեսը պատասխանել է ներկա պատվիրակությունների կողմից հնչեցված մի շարք հարցերի։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կցանկանա ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության մաս կազմել. Միրզոյան
- Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում ԼՂ 120.000 բնակչությանը. Արարատ Միրզոյան
- Միջազգային բարձր ատյանում ճշմարտությունը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է. Փաշինյան
- Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես ՀՀ և ԼՂ միջև կապող օղակ և չունի այլընտրանք. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստում
- ԱԳՆ խոսնակ. Ադրբեջանը խախտում է հրադադարը ԼՂ-ում. որպես հայտնի մարտավարություն
- Կոչ ենք անում կողմերին թույլ տալ ԿԽՄԿ-ին բոլոր ճանապարհներով, այդ թվում Լաչինի միջանցքով, մուտք ԼՂ. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ
- Շվեյցարիայի ներկայացուցիչ. Պետք է մարդասիրական դերակատարների համար ապահովվի ԼՂ անխոչընդոտ մուտքը
- Ֆրանսիան կոչ է անում՝ առանց խոչընդոտների մարդասիրական կառույցները հնարավորություն ունենան աշխատելու ԼՂ բնակչության հետ՝ Լաչինի միջանցքով
- Մեկնարկել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը. Խիստ կարևոր է, որ ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնությունը որևէ հնարավոր ուղիով վերսկսի դեպի ԼՂ
- Արարատ Միրզոյան. ԼՂ-ի համանման հումանիտար բարդ իրավիճակները միայն մեկ երկրի խնդիրը լինել չեն կարող