Նիկո՛լ, Գեղարքունիքի վրա են հարձակվում, որովհետև այնտեղ ճանապարհը վերջացրել ես թուրքերի դեմ բացելու. Նարե Սոսեն
«Սահմանին հայ զինվորի սպանությունն ուղիղ կապ ունի Կապանի կրակոցների հետ: Այն, ինչ անում է թշնամին, նախապես պայմանավորված է Նիկոլի հետ և ծրագրավորված է»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ազատամարտիկ Նարե Սոսեն:
Նրա կրծիքով այդ կրակոցներն այն մասին են, որ Հայաստանից-Հայաստան թռնելու համար էլ թուրքից պատք է իրավունք խնդրեն:
«Նիկոլ, դու էլ ինչացո՞ւ ես, որ քո երկրի մեջ մի քաղաքից մյուսը թռնելու համար պետք է գնաս Ալիևիցդ իրավունք խնդրես կամ վերցնես»,-հայտարարեց Սոսեն:
Նա նաև հայտնեց, որ ըստ լուրերի՝ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Կապան վայրէջք է կտարել Ջրականից (Զանգելանից) և հռետորական հարց ուղղեց Փաշինյանին, թե այնտեղից հրահանգներ է ստանո՞ւմ ու գալիս Հայաստան կատարելո՞ւ:
Բանախոսն օրինաչափ համարեց Գեղարքունիքում և սահմանին թշնամու ակտիվացումը:
«Օրինաչափ է, քանի որ Նիկոլի ժամկետը շատ սեղմ է, տերերն արդեն շտապեցնում են, համաշխարհային գլոբալիստական ամբողջ ցանցն ակտիվանում է, արագացնում են, որպեսզի բոլոր հարցերը մի ծափով լուծեն, Կովկասի վրա ունենան իրենց բռունցքը Ռուսաստանի քթի տակ»,-ասաց ազատամարտիկը:
Նրա կարծիքով, սահմանին զոհված Վանիկ Ղազարյանը ժամանակին հավատացել է Նիկոլ Փաշինյանի սուտ հեքիաթներին:
Անդրադառնալով Արցախի հումանիտար վիճակին՝ Նարե Սոսեն հայտնեց, որ արդեն կա հիվանդանոցի ճանապարհին մահացած հղի կին, Արցախում ներդրված մարդիկ էլ փորձում են պառակտում առաջացնել:
«Եթե այսպես շարունակվի՝ մենք ոչ միայն Արցախ չենք ունենա, այլ Հայաստան, մենք պետականություն ենք կորցնում»,-հայտարարեց Նարե Սոսեն:
Բանախոսը գտնում է, որ այս իրավիճակում հասարակությունը կուլ է տալիս Նիկոլ Փաշինյանի խայծերը և պարում նրա դուդուկի տակ՝ օրինակ բերելով աղանդավոր կնոջ աղմկահարույց տեսաերիզի արհեստական շրջանառումը:
«Քո տերերը քեզ վռազեցնում են, որ Սյունիքը տաս, հենց դրա համար էլ հենց Գեղարքունիքի վրա են հարձակվում, որովհետև այնտեղ ճանապարհն համարյա վերջացրել ես թուրքերի դեմ բացելու»-հայտարարեց Նարե Սոսեն:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 21-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
- Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
- Մանրամասներ՝ Երևան-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին